211652_close_icon

Մեծ թվով բեռնատարների վարորդներ նեղսրտում էին, թե ինչու են պարեկները իրենց տեղաշարժը արգելում, բայց երբ նրանց անվտանգ ուղեկցում էին՝ սկսում էին շնորհակալություն հայտնել, երբեմն էլ՝ համբուրել պարեկներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3403 դիտում article-date 21:30 26-01-2026
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը Պարեկային ծառայության ղեկավար կազմին փոխանցել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականը, համաձայն որի՝ եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված Երևանում և մարզերում պարեկները պետք է շարունակեն ծառայությունը ուժեղացված ռեժիմով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Խուդինյանը մարզերի գումարտակների հրամանատարներին հանձնարարել է, որ նրանք պետք է՝ ելնելով վարորդների անվտանգությունից, անհրաժեշտության դեպքում, հիմնականում բեռնատարների վարորդներին ուղեկցեն, որպեսզի խցանումներ տեղի չունենան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն մի քանի օր է՝ ՀՀ ՆԳՆ ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ, գրեթե 4 օր բեռնատարների վարորդներին ուղեկցել են մերկասառույց և ձյունապատ ճանապարհներով, ինչի արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չեն ունեցել։ Սյունիքի մարզի պարեկները բեռնատարներին ուղեկցել են դեպի Վայոց ձորի մարզ, որտեղից էլ նրանց ՊԾ Վայոց ձորի մարզի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, ուղեկցել են մինչև Արարատի մարզ՝ ժողովրդի լեզվով ասած՝ Տիգրանաշենի ոլորաններ։

Շատ վարորդներ իրենց մտահոգությունն ու դժգոհությունն էին հայտնում, որ մի քանի ժամ սպասել են, մինչև պարեկները ուղեկցեն, մինչդեռ այդ ամենը արվել է հենց նրանց անվտանգության նկատառումներից ելնելով, ու անհարկի է նրանց դժգոհությունը, քանի որ եղել են դեպքեր, երբ պարեկները եղանակի անբարենպաստ պայմաններում ուղեկցումներ չեն կատարել, որոշ բեռնատարների վարորդներ ստեղծել են արհեստական խցանումներ՝ իրենց լեզվով ասած՝ ճանապարհներին «մկրատ են կատարել»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր