211652_close_icon
views-count24613 դիտում article-date 19:44 20-03-2015

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել

Այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Արա Շահնազարյանը ազատվել է ոստիկանության պետական պահպանության ոստիկանության Մասիսի բաժնի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ա. Շահնազարյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի 1-ին դասակի հրամանատար՝ ազատվելով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի պաշտոնից: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր