211652_close_icon
views-count31321 դիտում article-date 11:44 03-03-2015

Երևանում վրաերթի հետևանքով մահացել է դատավորի օգնականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Ford Transit մակնիշի 702 LT 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 33-ամյա Գեղամ Վարդանյանը Ազատության պողոտայի թիվ 12 շենքի դիմաց հետիոտնի համար նախատեսված վայրում, նշված ավտոմեքենան հետընթաց կատարելու ժամանակ, անզգուշաբար վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 36-ամյա Լիլիթ Գևորգյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ford Transit-ի վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ վրաերթի ենթարկված Լ. Գևորգյանը հիվանդանոցում մահացավ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդ Գ. Վարդանյանը աշխատում է Աթենք ՍՊԸ-ում և նա այդ պահին առաքիչի հետ էր և շենքի հետիոտնի համար նախատեսված վայրում փորձում էին խանութին սնունդ մատակարարեին: Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի հետևանքով մահացած Լ. Գևորգյանը աշխատում էր Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որպես դատավորի օգնական: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր