211652_close_icon
views-count53832 դիտում article-date 12:09 27-12-2017

Խոշոր ավտովթար Երևանում. Մալաթիա-Սեբաստիայի դատարանի դիմաց դատավորի 22-ամյա օգնականը Suzuki-ով բախվել է երկաթե ամրաններին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Գոհար Գրիգորյանը Ռոմանոս Մելիքյան փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, իր վարած Suzuki մակնիշի 88 ՏP 188 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե հատվածին ամրացված երկաթե ամրաններին և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն տեղում բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է բժշկական ծառայությունից, քանի որ իրեն լավ է զգում։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանն ու հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանը։ Փաստի առթիվ վերջինիս կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Գրիգորյանն աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ որպես դատավորներից մեկի օգնական։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր