92882 դիտում
11:17 28-12-2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում. տնօրենի օգնականը Lexus-ով վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ Տիգրան Բաղդասարյանը իր վարած Lexus մակնիշի 362 ԼD 61 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի 222/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքում հաշվառված Նարինե Բաղդասարյանին, ում տարիքը պարզվում է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Մարգարյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Տ. Բաղդասարյանն աշխատում է «Տրանսունիվերսալ» ՓԲԸ-ի տնօրենի օգնական:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)