211652_close_icon
views-count41329 դիտում article-date 13:26 12-12-2024

Ավտովթար ՝ Երևանում. բախվել են «Mercedes GLE53»-ն ու «Hyundai»-ը. կա վիրավոր. դատավորի օգնականը հանել էր համարանիշները. տեղում պարզվել է, որ նրա վարորդական իրավունքի վկայականը եղել է ժամկետանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Զաքյան փողոցի թիվ 6-րդ շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Հունանյանի վարած «Mercedes GLE53» մակնիշի «80 DH 008» համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Ալբերտ Գալստյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս վարորդը հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ալբերտ Պետրոսյանն ու կրտսեր պարեկ Գառնիկ Աղաբաբյանը:
 
Մինչ պարեկների դեպքի վայր ժամանումը՝ «Mercedes»-ի վրայից համարանիշները հանել էին, իսկ վարորդ Դ. Հունանյանը դեպքի վայրում ներկայանում էր, որ ինքը դատավորի օգնական է և համարները հանել է, որպեսզի թե՛ անցորդները, թե՛ ԶԼՄ-ները իր ավտոմեքենայի համարներով չլուսաբանեն, մարդիկ , իր հարազատներն ու ծանոթները չիմանան, որ ինքը ավտովթարի մեջ է հայտնվել, սակայն գումարտակի հրամանատարի և տեղակալի հորդորներից հետո ինքնական համարները տեղադրեց ավտոմեքենայի վրա:

ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել, քանի որ իր վարորդական իրավունքի վկայականը ժամկետանց է եղել և տարիներ առաջ նա նույնպես մասնակցություն է ունեցել մեկ այլ ավտովթարի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր