211652_close_icon
views-count57905 դիտում article-date 10:13 24-12-2014

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է «գոլդ» համարանիշներով Mercedes Benz. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ոստիկանները տեղում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 60-ամյա Արա Հախվերդյանի դին, իսկ դիակից մոտ 80 մետր հեռավորության վրա՝ ճանապարհի հանդիպակաց գոտում, հայտնաբերել են Mercedes Benz Տ 500 L մակնիշի 20 PN 020 համարանիշի ավտոմեքենան, որի թափքն ու դիմապակին վնասված են և դիմապակու մոտ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են մահացածի բջջային հեռախոսը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի մեջ հայտնաբերվել է նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, որը գրանցված է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ Ալբերտ Շահինյանի անվամբ: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է նաև 30-ամյա Գեորգի Շահինյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական: Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի հետ այս պահին պարզում են, թե արդյոք Գ. Շահինյանը կապ ունի վրաերթի հետ: Ոստիկանությունն ու Երևանի քննչական վարչությունը պարզում են մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր