211652_close_icon
views-count135630 դիտում article-date 23:40 02-08-2016

Մահվան ելքով վրաերթ Երևանում. «գոլդ» համարներով Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. դեպքի վայրում է Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Mercedes S500 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը, որը կլինի մոտ 50 տարեկան տղամարդ՝ տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Մինչ ոստիկանների և քննիչների ժամանումը՝ ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշները և միայն քննչական վարչության պետի տեղակալ Ա. Վանյանի միջամտության արդյունքում բեռնախցիկում հայտնաբերվեց համարանիշները՝ 08 CC 008: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է նաև տեխնիկական անձնագիր և վկայական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: Քննիչ Գ. Թադևոսյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում է գտնվում Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետը, ով իր աշխատակիցների և Mercedes-ի վարորդի հետ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, սակայն նա մահացել է: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր