211652_close_icon
views-count67861 դիտում article-date 10:20 22-11-2014

Ողբերգական ավտովթար Երևանում. Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Opel-ն ու Land Rover-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. քննիչը ժամանեց տաքսիով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Աթենքի փողոցում, արագաչափի մոտ բախվել են Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 34-ամյա Լևոն Գասպարյանի վարած Opel Vectra մակնիշի 90 OQ 006 համարանիշի և Երևանի Սուվորովի փողոցի բնակիչ, 53-ամյա Ռոբերտ Գևորգյանի վարած Land Rover մակնիշի 21 TT 100 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ Land Rover-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական խումբը և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի և հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը, սակայն հերթապահ քննիչը ուշանում է, քանի որ երեկվանից որոշում է կայացվել, որ քննիչները պետք է իրենց տրանսպորտային միջոցով այսուհետ ժամանեն վթարների վայր, մինչդեռ դա, առաջին հերթին, վնասում է օպերատիվությանը, քանի որ եթե մեր վայ-վարորդները ճանապարհը չեն զիջում ՃՈ, հրշեջ, շտապ օգնության ծառայողական ավտոմեքենաներին, ապա քննիչին նույնպես չեն զիջի, և դրա վառ ապացույցն է այսօր տեղի ունեցած ողբերգական վթարը, որտեղ 1 ժամից ավելի է՝ սպասում են քննիչին: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր