211652_close_icon

Գողության դեպք՝ Տավուշի մարզում․ պարեկները տաք հետքերով հայտնաբերել են «Իջևան» բժշկական կենտրոնից հենակներ ու դեղորայք գողացած 36-ամյա տղամարդուն

views-count2044 դիտում article-date 10:57 21-01-2026
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայության ընթացքում Իջևան համայնքի Անկախության և Վասիլյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել են մի քաղաքացու, ով ձեռքով տեղափոխելիս է եղել ձեռքի հենակներ։ Պարեկները անմիջապես մոտեցել են և պարզել, որ նա հանդիսանում է Տավուշի մարզի բնակիչ 36-ամյա Նիկոլայ Ց․-ն, ով եղել է ակնհայտ ոչ սթափ վիճակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները նշված հանգամանքները պարզելու նպատակով դիմել են «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ հիվանդանոցից հենակների բացակայության հետ կապված տեղեկություն չունեն և ոչինչ ասել չեն կարող, դա կարող են ասել առավոտյան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նույն օրը Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա  Նարինե Փ․-ն դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժին և հայտնել, որ ստուգվել է «Իջևան» բժշկական կենտրոնի պահեստը, որտեղ պարզվել է, որ պահեստի պատուհանները գտնվում են բաց վիճակում և այնտեղից գողացված է 11 հատ ալյումինե հենակ և մոտ 30 տուփ դեղորայք, որով հիվանդանոցին պատճառվել է մոտ 50 հազար դրամի վնաս։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Նիկոլայ Ց․-ն կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Նարինե Փ․-ն «Իջևան» բժշկական կենտրոնի դեղատան վարիչն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր