211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. Վաղարշյան-Հրաչյա Քոչար խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն. վերջինը կոտրել է հետիոտնի համար տեղադրված լուսակիրը և հայտնվել հետիոտնի անցման վայրում. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1033 դիտում article-date 11:36 22-01-2026
Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում Հրաչյա Քոչար - Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել Հարությունյանն ու Գառնիկ Պետրոսյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Hyundai»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել խաչմերուկը կարգավորող հետիոտնային լուսակիրին, տապալել այն և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր