Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Արմավիր քաղաքի գլխավոր շենքերից մեկի բակում. կեղտաջրերը բակն ու շենքի նկուղները վերածել են «կեղտասառցադաշտի», իսկ քաղաքապետարանից ասում են՝ դիմում գրեք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ Արմավիր քաղաքի Հանրապետության 1 շենքի բակում տիրում է գարշահոտ վիճակ, իսկ հիմա արդեն ըստ բնակիչների բակը վերածվել է «կեղտասառցադաշտի»։
Այսօր՝ հունվարի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
Էս խնդիրը միշտ եղել է։ Եթե նախկինում մեզ օգնել է Արմավիրի քաղաքապետ, ներկայիս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ով միշտ օպերատիվ արձագանքել է մեզ, ապա հիմա, անցյալ տարվա դեկտեմբերի 10-ից, դիտահորից կեղտաջուրը դուրս է թափվում, հոսում շենքի բակով մեկ՝ հասնելով անգամ 5-հարկանի 4-մուտքանի շենքի նկուղներ, վնասելով նաև շենքի հիմքերը, ապա քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրը» ոչինչ չեն անում։ Եթե «Վեոլիա ջուրը» առաջին օրերին մեր հեռախոսազանգերին պատասխանում էր, թե խնդրին տեղյակ են, կմոտենան ու այդպես էլ չմոտեցան, ապա քաղաքապետարանը մի դարակազմիկ պատասխան է միշտ տալիս, թե դիմում գրեք։ Հետաքրքիր է եթե քաղաքապետարանի բակում նման վիճակ լիներ, պիտի դիմում գրեի՞ն, չէ, գիշերով «Վեոլիա ջրի» պատասխանատուներին օդերով կհանեին ու կպարտավորեցնեին արագ խնդիրը լուծել, բայց դե շարքային քաղաքացիներս հո իրենց նման պաշտոնյա չենք, որ արագ հարցը լուծեն։ Քաղաքապետարանից ու տեղի Վեոլիա ջրից էլ հույս չունենք։ Ստիպված ուզում ենք դիմել մեր նախկին քաղաքապետ Դ. Խուդաթյանին, որ գոնե այս անգամ նույնպես մեզ սատար կանգնի, թե չէ օրերը որ տաքացան, էլ ավելի է վիճակը վատանալու։ Պատկերացնո՞ւմ եք, որ էս սառնամանիքին էդ հոտը զգացվում է։ Լավ մի՞թե Արմավիրի քաղաքապետարանում հակասանիտարական ու գարշահոտ վիճակը վերացնելու համար պիտի դիմում գրենք»,- նշում էին զայրացած բնակիչները:
Նրանք նաև նշում էին, որ կանոնավոր վճարումները կատարում են, փոխարենը շնչում են գարշահոտ, քայլում են հակասանիտարական վիճակում, իսկ շենքի հիմքերն էլ օր օրի կխարխլվեն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նկարահանման ժամանակ շենքի բնակիչները նորից զանգահարեցին Արմավիրի քաղաքապետարան, որտեղից ստացանք նույն «քոփի փեսթ» արած պատասխանը՝ դիմում գրեք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։