211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Սպիտակի ոլորաններից դեպի Լեռնապար գյուղ տանող ճանապարհին․ ձյունն ու մերկասառույցը 3 կմ-ոց հատվածը դարձրել են անանցանելի, գյուղն էլ կտրվել է արտաքին աշխարհից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count724 դիտում article-date 19:32 22-01-2026
Այսօր՝ հունվարի 22-ին, Հանրապետությունում տեղացած առատ ձյան ու բքի պատճառով Սպիտակի ոլորաններից դեպի Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղ տանող 3 կմ-ոնց ճանապարհը դարձել է անանցանելի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն սպասարկող ընկերությունը «մատը մատին չի խփել», որպեսզի ձյունը հեռացնի ճանապարհից ու կատարի աղ ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։

Շատ բնակիչներ, ինչպես իրենք էին նշում կտրվել են արտաքին աշխարհից ու հույսները դրել են կամ արևի կամ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ փրկարարների վրա։ Մի քանի անգամ միայն փրկարարներն են, որ օգնության են հասել նրանց, իսկ երբ բուժառուի համար կանչ է լինում, ապա շտապօգնությունը նույնիսկ մեկ մետր չի կարողանում առաջ ընթանա դեպի գյուղ։ Այս պահին էլ մի քանի ավտոմեքենաներ փորձեցին որպեսզի հաղթահարեն ճանապարհը, սակայն ապարդյուն։ 

Այս գյուղը ամեն անգամ ձմռանը կտրվում է արտաքին աշխարհից այնքան ժամանակ մինչև կամ ճանշինն է բարեհաճում ճանապարհը մաքրի, կամ արևը հալեցնում է ձյունն ու մերակասառույցը։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր