Արագածի հրշեջ փրարարները, ովքեր օրեր առաջ ձնաբքի պայմաններում անանցանելի մի քանի կմ ճանապարհով ծննդկանին տեղափոխել էին հիվանդանոց, ով ժամեր անց տղա էր ունեցել, այսօր բքի ու անանցանելի ճանապարհով մորն ու երեխային հասցրեցին տուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանի, ջոկատի հրամանատարի տեղակալ Ժորա Գևորգյանի և հերթափոխի պետ Սահակ Տոնոյանի գլխավորությամբ, Ռյա Թազա գյուղից դեպի Շենկանի գյուղ են տեղափոխել հունվարի 20-ին, իրենց կողմից «Արթիկ» բժշկական կենտրոն տեղափոխած և այնտեղ որդուն լույս աշխարհ բերած ծննդկանին և նորածին տղային։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, չնայած տեղացած առատ ձյանը, ցրտին, սաստիկ բքին, երբ տեսանելիությունը մի քանի մետր էր, փրկարարները թրթուրավոր հատուկ տեխնիկայով ծննդկանին ու նորածնին ապահով ու անվտանգ հասցրել են գյուղ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ծննդկանի հարազատները ասում էին․ «Առատ ձյան ու անանցանելի ճանապարհների պայմաններում, երբ իրավիճակը կարող էր դառնալ վտանգավոր, փրկարարներն իրենց մասնագիտական ու մարդասիրական վերաբերմունքով մեր ընտանիքի համար իսկական փրկություն դարձան։ Նրանց օգնությամբ մեր հղին անվտանգ տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ լույս աշխարհ եկավ մեր արու զավակը։ Այնուհետև նույն հատուկ տեխնիկայով մեզ կրկին անվտանգ հասցրին Շենկանի գյուղ։
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում փրկարարներին՝ արագ արձագանքի, նվիրված աշխատանքի և մարդկային բարձր վերաբերմունքի համար։ Ձեր կատարած գործը մեր ընտանիքի համար անգնահատելի է»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ հունվարի 20-ին «Արթիկ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ էր եկել այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների, «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների, նշված բուժկենտրոնի աշխատակիցների և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկների կողմից դժվարանցանելի ու մերկասառույց մի քանի կիլոմետր ճանապարհ հաղթահարած՝ Արագածոտնի մարզի Շենկանի գյուղից «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն տեղափոխված ծննդկանի փոքրիկը։
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծննդկան 28-ամյա Մարիամ Ա․-ին Արագածի հրշեջ-փրկարարները կարողացել էին միայն թրթուրավոր ամենագնացով գյուղից մոտեցնել մինչև Ռեա-Թազ բնակավայրի սկզբնամաս և այնտեղ հանձնել «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադին։ Այնուհետև «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնում բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ծննդկանը ռեանիմոբիլով տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն, որտեղ տեղի բժիշկները, հավատարիմ Հիպոկրատին տրված երդմանը, իրենց ուշադրության կենտրոնում են պահել ծննդկանին, ով ժամեր անց լույս աշխարհ է բերել նորածնին։
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ այսօր ծնված փոքրիկը տղա է և ընտանիքի երրորդ երեխան, ում ծնողները անվանել են Աբրահամ։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մեկնել Շենկանի բնակավայր, որպեսզի ծննդկանին տեղափոխեն հիվանդանոց։
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն ամբողջությամբ անանցանելի էր, քանի որ ձյունապատ էր ու մերկասառույց, ինչի համար էլ Արագածի հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետի, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, մի քանի կիլոմետր անանցանելի ճանապարհն անցել էին ու ծննդկանին հատուկ տրանսպորտային միջոցով տեղափոխում էին հիվանդանոց։
Շենկանի գյուղի սկզբնամասում սպասում էին շտապօգնության ավտոմեքենան և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արմեն Ստեփանյանի, Արգամ Մելքոնյանի և դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ, որպեսզի շտապօգնությանն ուղեկցեին հիվանդանոց։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննարկվում էր ծննդկանի «Ապարան», թե «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն տեղափոխելու հարցը։
Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։