Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակչուհին 25 տարի է՝ սեփականության իրավունք է փորձում ստանալ նկուղային տարածքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևանի բնակիչ 50-ամյա Նարինե Խաչատրյանը նշում է, որ 1999 թ. ամուսնալուծությունից հետո, մոր և նախկին ամուսնու օգնությամբ ձեռք է բերել Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Բ2 թաղամասի Հ/Ա թ. 24 շենքի 4-րդ բնակարանը։ Առաջին հարկում լինելու պատճառով նա շուրջ 4 տարվա ընթացքում վերանորոգել է նկուղային հարկը և բարեկարգել տարածքը՝ հողը հանել, կառուցել ջրամատակարարում, հոսանք, եռաֆազ, առանձին սանհանգույցի գիծ և այլն։
2004 թ. նա տարածքում բացել է փոքրիկ արտադրամաս՝ 9 աշխատատեղով, այնուհետև, երբ մայրը հիվանդացել է, բնակարանը վաճառել և տեղափոխվել է հենց իր սեփականության տակ գտնվող մոտ 43 քմ մակերեսով նկուղային հարկ։ Ըստ նրա՝ տունը ձեռք բերողը պահանջել է այդ տարածքը, սակայն հարևանների և համատիրության աջակցությամբ Նարինեն դիմել է դատարան և Առաջին ատյանի դատարանը որոշել է, որ նրան չվտարեն՝ մնալու իրավունք տալով։ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում վճիռը մնացել է անփոփոխ։
2011 թ. Նարինեն ստացել է հասցե, 2012 թ. իրականացվել է հատակագծի չափագրում, սակայն քաղաքապետարանից նրան տրվել է ոչ սեփականության վկայական, այլ՝ պետական գույքի վկայական։ Նրան հայտարարվել է, որ տարածքը հնարավոր է սեփականացնել միայն աճուրդի միջոցով՝ նախնական բարձր գնով (սկզբում 20 մլն, հետո՝ 11 մլն դրամ)։
Նարինեն դիմել է քաղաքապետարան՝ խնդրանքով, որ տարածքը վաճառքի չհանվի, և աճուրդը կասեցվել է։ Վերջին տարիներին նա նորից դատարան է դիմել՝ սեփականության իրավունքը վերջնականորեն հաստատելու համար։ 2023 թ. դատական գործընթացների արդյունքում առաջին ատյանի դատարանը որոշել է, որ տարածքը հատկացվի Նարինե Խաչատրյանին սեփականության իրավունքով, սակայն վերաքննիչ դատարանը կայացրել է այլ որոշում, որը, ըստ նրա, չի հիմնավորվել օրինական հիմքով։
Նարինեն նշում է, որ մտավախություն ունի, որ եթե հարևանուհին վաճառի իր բնակարանը, նոր գնորդը կարող է կրկին նույն խնդիրը առաջացնել։ Նա դիմում է Երևանի քաղաքապետարանին՝ խնդրանքով քննարկել խնդիրը և առաջարկում է հնարավոր լուծում՝ աճուրդի մոտավոր արժանահավատ գին սահմանելու ճանապարհով։
Նա նաև դիմում է Վճռաբեկ դատարանի դատավորներին՝ խնդրելով մանրամասն ուսումնասիրել գործը և, եթե հնարավոր է, առաջին ատյանի վճիռը թողնել օրինական ուժով։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։