211652_close_icon

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Opel»-ը Էջմիածնի թունելի մեջ գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count4324 դիտում article-date 17:55 23-01-2026
Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մ5 կմ հատվածում՝ Էջմիածին տանող թունելի մեջ, դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել ու հայտվել է ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդին և ուղևորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նրանց, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիսկ Սաղոյանի  գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սմբատ Կնյազյանն ու Մնացական Հովհաննիսյանը։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր