211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է,կռունկավարը տեղում մահացել է․ մարմինը դուրս բերելու համար ժամանել են փրկարարներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2692 դիտում article-date 19:49 21-01-2026
Այսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ Ռինդ գյուղի տներից մեկի բակում աշխատանքներ կատարող «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը կողաշրջվել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։

Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, որպեսզի կռունկավարի մարմինը դուրս բերեն խցիկից։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Հովհաննիսյանը և Արմեն Մարտիրոսյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Գագիկ Կ․-ն էր։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ «աշխատանքային կանոնների չպահպանումը, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր