211652_close_icon
views-count14830 դիտում article-date 11:29 15-11-2014

Հայտնաբերվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին աշխատակցին մահվան ելքով վրաերթ կատարած ավտոմեքենան. վարորդը լքել է Հայաստանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետների հետ համատեղ ձեռնարկելով օպերատիվ հետախուզական և քննչական համալիր գործողություններ, բացահայտել են նոյեմբերի 10-ին Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի Նուբարաշեն 9 փողոցի 1-ին շենքի բնակիչ, 38-ամյա Արսեն Գուլբանդյանը, ով վրաերթից հետո իր վարած Chrysler Voyager մակնիշի 34 ZՍ համարանիշի ավտոմեքենան վթարված վիճակում թաքցրել է իրենց շենքին հարակից թիվ 103 ավտոտնակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի վրա առկա են վրաերթի հետքեր, մասնավորապես վնասվել է թափքը և դիմապակին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գուլբանդյանն արդեն անցել է Հայաստանի սահմանը, և ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ նրա գտնվելու վայրը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով անզգուշաբար առաջացել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային վայրից փախուստի դիմելը) հատկանիշներով: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/11/33123/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], նոյեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Արեշ 50 և Նոր Արեշ 48 փողոցների հատման մասում՝ թիվ 45/1 տան հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ Նոր Արեշ 50 փողոցի 40 տան բնակչուհի, 51-ամյա Լիլիթ Փարսյանին: Վրաերթի ենթարկվածը կպել էր ճամփեզրին կայանված Նոր Արեշ 48 փողոցի բնակիչ, 58-ամյա Սասուն Վարդանյանին պատկանող Renault մակնիշի 06 ՏԼ 517 համարանիշի ավտոմեքենային, այնուհետ ընկել ասֆալտին և տեղում մահացել, իսկ վրաերթ կատարողը, նրան թողնելով անօգնական, դիմել էր փախուստի: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր