211652_close_icon
views-count27211 դիտում article-date 15:08 30-10-2014

Ինքնասպանություն Երևանում. տղամարդը ցած է նետվել «Հաղթանակ» կամրջից. ոստիկանությունը պարզում է հանգամանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ . ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 40-45 տարեկան մի տղամարդ ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով «Հաղթանակ» կամրջից: Այս պահին նշված վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 14 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ և թիվ 1 հրշեջ-փրկարարական խումբը: Դեպքի մասին տեղեկացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժին, որտեղից արդեն նշված վայր են ժամանում քննիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները հատուկ ճոպանի միջոցով են իջնում ձոր, որպեսզի դատաբժշկի կողմից դիակի զննումից հետո դին դուրս բերեն ձորից: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը և դեպքի հանգամանքերը: *** 16:22 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ընթերակաների ներկայությամբ մահացածի մոտ հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս և երկտող, որը մահացածը գրել է իր մորը. «Մամ ջան, կներես իմ քայլի համար: Ուղղակի ծանր հիվանդ եմ, լյարդի ցիռոզ ունեմ, դրա համար չեմ ուզում ձեզ տանջեմ, չեմ ուզում ապրեմ»: Գալով «Հաղթանակ» կամրջի մոտ՝ իր Mercedes մակնիշի 34 MՏ 510 համարանիշի ավտոմեքենան կայանում է կամրջի հարևանությամբ գտնվող «Միկա» բենզալցակայանի մոտ, մոտենում կամրջին և ցած նետվում: Պարզվել է նաև, որ նա Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արթուր Բաղդասարյանն էր: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խաչատուր Նավասարդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր