Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Mercedes»-ը հայտնվել է դաշտում՝ բախելով ձնակույտերին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 53-ամյա Աշոտ Կ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի մեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 82 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով ձնակույտերի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են 2-րդ վաշտի պարեկները Սլավիկ Ուռուսյանն ու Սերգեյ Հովակիմյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։