211652_close_icon
views-count24181 դիտում article-date 02:36 03-08-2014

Ինքնասպանություն Երևանում. տղամարդը Հաղթանակ կամրջից ցած է նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Կենտրոնականի և Մալաթիա Սեբաստիայի բաժնի օպերատիվ խմբերը: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 1-ին հատուկ հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիայի քննչական բաժնի քննիչ Սամվել Միքայելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվ քննչական խումբը կամրջի տակ հայտնաբերել է 50-ից 55 տարեկան տղամարդու դի, ում ինքնությունը ոստիկանությունը պարզում է: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը նա 58-ամյա Մ. Ք.-ն էր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր