Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Երևանում. շուրջ մեկ ամիս է՝ թիվ 181 դպրոցի մոտ կեղտաջրերը դուրս են գալիս և հոսում մինչև Բաբաջանյան փողոց. պատկան մարմինները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մոտ մեկ ամիս է՝ Երևան քաղաքի թիվ 181 հիմնական դպրոցի հարևանությամբ կեղտաջրերը դուրս են գալիս և տարածվում ամբողջ դպրոցի բակով՝ հոսելով մինչև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ապա հասնելով Բաբաջանյան փողոց։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խնդրի մասին բնակիչները բազմիցս տեղեկացրել են թե՛ Երևանի քաղաքապետարանին, թե՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» ընկերությանը, սակայն մինչ օրս խնդիրը լուծում չի ստացել։
Այսօր՝ մարտի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, նշեցին․
«Արդեն մեկ ամիս է՝ ստիպված ենք այս ճանապարհով տեղաշարժվել։ Երեխաները գնում են դպրոց, իսկ մենք ստիպված ենք շնչել այս գարշահոտը։ Այնքան ենք զանգել տարբեր կառույցների, որ արդեն մեր համարներին էլ չեն պատասխանում։ Հատկապես առավոտյան և երեկոյան կեղտաջրերի հոսքը ուժեղանում է, և ընդհանրապես անցնելու տեղ չի լինում»։
Երեխաներն էլ կես կատակ, կես լուրջ ասում էին, թե եթե պատկան մարմինները չեն վերացնում կեղտաջրերը, ապա գուցե պատճառը այն է, որ սա «Թրամփի ուղին» է, որը կապում է երկու դպրոցները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։