211652_close_icon
views-count28213 դիտում article-date 17:41 14-01-2015

Ինքնասպանություն Երևանում. տղամարդը ցած է նետվել Դավիթաշենի կամրջից. ԼՐԱՑՎԱԾ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջին տարիքի տղամարդը ինքնասպանություն գործելով՝ իրեն ցած է նետել Դավիթաշենի կամրջից: Այս պահին նշված վայր են ժամանել շտապօգնության և Տարածքային կառավարման Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խմբերը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ծառայությունները մինչ կժամանեին ահազանգով դեպքի վայր՝ տղամարդը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և իրեն ցած նետել: *** 18:25 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 35-ամյա Էդգար Գևորգյանն էր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր