«Օրանժ»-ի գրասենյակի հետնամասում տղամարդու դի է հայտնաբերվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 00:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն, որ Գայի պողոտայի վրա գտնվող «Օրանժ»-ի գրասենյակի հետնամասում տղամարդու դի կա: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Նոր Նորք քննչական բաժնի քննիչները, ովքեր հայտնաբերել են մահացած տղամարդուն:  
Փաստի առթիվ քննչական կոմիտեի Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը, սակայն այս պահին հրաժարվում է հայտնել նրա տվյալները, մինչև հարազատները կճանաչեն դիակի ինքնությունը:
Ըստ հավաքվածների՝ մահացածը ապրում էր թափառաշրջիկի կյանքով: 
Լուսանկարները և տեսանյութը ՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


