211652_close_icon
views-count14819 դիտում article-date 22:52 07-10-2014

44-ամյա վարորդը Երևանում Grand Cherokee-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 44-ամյա Սոս Կռոյանը իր վարած Grand Cherokee մակնիշի 29 UL 540 համարանիշի ավտոմեքենայով Ռիգայի փողոցից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհ բախվել է բետոնե հատվածին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով` հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Գրիգորյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Նախնական տվյալներով GRAND CHEROKEE մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.500.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 55.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր