31-ամյա վարորդը Grand Cherokee-ով «Չայնիի ոլորաններում» գլխիվայր շրջվել և հայտնվել է հանդիպակաց գոտում
                        Այսօր` փետրվարի 14-ին,խոշոր  ավտովթար  է  տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում,  Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա Մելիք Գաբրիելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններում», «Թեյարան»-ի դիմաց,  դեպի Սևան ընթանալիս ճանապարհի մերկասառույցի պատճառով իր կողմից վարած Jeep  Grand Cherokee  մակնիշի  10 LՕ  910 համարանիշի  ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 15 մետր գլխիվայր շրջվելով`  հայտնվել քարերի մեջ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: 
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանն ու Վոլոդիա Կարապետյանը,  ինչպես նաև`  ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


