211652_close_icon
views-count6196 դիտում article-date 08:51 17-04-2014

25-ամյա վարորդը Jeep Grand Cherokee-ով Ջաջուռ գյուղում 30 մետր միքանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Գևորգ Գրիգորյանը իր կողմից վարած Jeep Grand Cherokee մակնիշի 14 OL 141 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում՝ Ջաջուռ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ավտոմեքենայում գտնվող ուղևորներ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ, 20-ամյա Կարինե Գրիգորյանը, 22-ամյա Արուսյակ Երանոսյանը, 24-ամյա Արարատ Կոբելյանը և Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 25-ամյա Սամվել Մեսրոպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ախուրյանի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Ախուրյանի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Միքայելյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ախուրյանի բաժին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր