211652_close_icon
views-count15800 դիտում article-date 12:24 03-10-2014

Մինչ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարություններ է անում, Երևանում անհայտ անձինք «կանաչ տեռոր» են իրականացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ անհայտ անձինք վանդալիզմ են իրականացրել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում անհայտ անձինք հսկայական բարդի ծառը տապալեցին գետնին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծառը տապալողներն ասում էին, թե այն փտած է, սակայն կադրերը այլ բան են հուշում,, իսկ մի քանի հոգի էլ ֆոտոլրագրողին ասում էին, որ ծառի սպանդի հեղինակը պատգամավոր է, սակայն հրաժարվում էին անունը տալ՝ մեջբերելով Աստվածաշնչյան խոսքը. «Ով աչք ունի, տեսնում է, ով ականջ ունի, լսում է»: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ամեն անգամ «կուրծք ծեծելով» ամպագոռգոռ հայտարարում է, թե քաղաքապետարանի և վարչական շրջանների չինովնիկները պայքար են տանելու կանաչ զանգվածի սպանդի դեմ և դրան զուգահեռ ավելացվելու են կանաչ տարածքները, մինչդեռ քիչ առաջ Երևանում տեղի ունեցավ «կանաչ տեռոր»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր