Մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է, թե իր պաշտոնավարման ընթացքում ոչ մի կանաչ զանգված չի զավթվելու, Աջափնյակում մեկ գիշերում կանաչ գազոնի վրա վեր է խոյացել անճոռնի մի շինություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչական շրջանների ղեկավարները կուրծք ծեծելով հայտարարում են, թե իրենք պայքար են տանում ապօրինի շինությունների կառուցման դեմ և որ իրենց պաշտոնավարման ընթացքում ոչ մի կանաչ զանգված չի զավթվելու կամ վերացվելու, ահա մեկ գիշերվա ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում վեր է խոյացել անճոռնի մի շինություն, որը մթության քողի տակ կառուցապատողը իրականացրել է կանաչ խոտածածկի վրա։
Այսօր՝ մարտի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, դատապարտում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին, որ մի՞թե նրանք տեղյակ չեն, թե ինչպես մեկ գիշերում նման կառույց վեր խոյացավ։ Հետո էլ Երևանի քաղաքապետն ասում է, թե ամեն ամեն մի սանտիմետր կանաչ գազոնի պահպանման համար հսկայական աշխատանքներ են կատարել ու կշարունակեն կատարել։
Իսկ այս դեպքում ի՞նչ կասեք հարգելի՛ քաղաքապետ ու թաղապետ, այն դեպքում երբ այս ճանապարհով թաղապետը շաբաթը գոնե 4 անգամ անցնում է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։