14011 դիտում
15:04 02-10-2014
Հայրենիք վերադարձած Հակոբ Ինջիղուլյանի պատվին գյուղում մատաղ են մատուցել
2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին, ում Ադրբեջանից օգոստոսի 26-ին տեղափոխել էին 3-րդ երկիր, իսկ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, 3-րդ երկրից տեղափոխել Հայաստան, համագյուղացիները մեծ ոգեւորվածությամբ են դիմավորել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ այսօր Հակոբի պատվին նաեւ մատաղ են անելու: «Հերթով գնում, շնորհավորում են: Թեեւ ես հավատում էի, որ վերադառնալու էր, բայց շատերի համար դա պարզապես հրաշք էր եւ հաճելի անակնկալ»,- ավելացրեց գյուղապետը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Հակոբ Ինջիղուլյանը Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Լրագրողների հետ զրույցում նախկին ռազմագերին ասել էր, որ Բաքվում կտտանքների է ենթարկվել: Նրան ծեծել են, հայհոյել ու ծաղրել:
«Ասել են` մեր ասածներով եթե չանես, Ադրբեջանի կողմից գերեվարված ու սպանված հովիվ Մանվել Սարիբեկյանի օրը կընկնես՝ կսպանվես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցներից ու Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ կանչում ու ասում էին, թե ինչ պետք է խոսեմ»,- պատմել էր Հակոբը:
Նմանատիպ նյութեր
1930 դիտում
08:55 02-05-2014
Իշխանությունից այսքան ժամանակ Հակոբ Ինջիղուլյանի գործի հետ կապված ոչ մի հետաքրքրություն չեմ նկատել․ Առավոտ
8396 դիտում
20:13 13-09-2014
Ինչու՞ են Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին նյարդայնացնում Հայաստան նրա վերադառնալու մասին լուրերը
Այս բաժնից
589 դիտում
20:28 21-11-2024
Միրզոյանն ու Արաղչին անդրադարձել են ընդլայնված երկկողմ օրակարգային թեմաների
1507 դիտում
20:15 21-11-2024
Արարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի