211652_close_icon
views-count8429 դիտում article-date 20:13 13-09-2014

Ինչու՞ են Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին նյարդայնացնում Հայաստան նրա վերադառնալու մասին լուրերը

Ումից լսել եք, որ Հակոբը ցանկանում է վերադառնալ Հայաստան, նրանից էլ մանրամասներ հարցրեք: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը՝ արձագանքելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե Հակոբը ցանկանում է վերադառնալ Հայաստան: Ավելին, նա ընդհանրապես հրաժարվեց պատասխանել եղբոր վերադարձի հետ կապված հարցերին՝ մի քանի անգամ կրկնելով, թե ով նման հայտարարություն է արել, նրանից էլ հետաքրքրվեք: Նա շատ ագրեսիվ էր տրամադրված եւ ավելացրեց, որ Հակոբից լրատվամիջոցներին հետաքրքրող ոչ մի նորություն չունեն: Իսկ ավելի վաղ ասել էր, որ դեռ վաղ է Հակոբի վերադարձի մասին խոսել: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ 2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ում Ադրբեջանից օգոստոսի 26-ին տեղափոխել են 3-րդ երկիր, դեռ չի տեղափոխվել այն վայրը, որտեղ վերջնական պետք է հանգրվանի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հակոբի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը: Նա նշել էր, որ Հակոբը դեռ գտնվում է փախստականների համակենտրոնացման ճամբարում, սակայն հարազատների հետ հեռախոսազրույցներ է ունենում եւ նույնիսկ խոսել է սահմանը հատելու մասին: Նա պատմել էր, որ Հակոբը պատմել է, որ պատահականության` մոլորվելու հետևանքով է ինքը սահմանը հատել եւ գերի ընկել, բայց այլ մանրամասներ չներկայացրեց: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 26-ին Հակոբին տեղափոխել են երրորդ երկիր: Տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության պաշտպանության բաժնի պատվիրակ Վալերի Յառմակը: Միաժամանակ ավելացրել, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները մինչեւ Հակոբին 3-րդ երկիր փոխանցելը հանդիպել են նրան: Վ. Յառմակը, սակայն, չէր նշել, թե կոնկրետ որ երկիր են տեղափոխել Հակոբին: Հակոբն ունի տեսողական խնդիրներ եւ գերի էր ընկել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում:

Նմանատիպ նյութեր