211652_close_icon
views-count1165 դիտում article-date 16:10 30-03-2026

Լրագրողը քննիչի կամ հետաքննիչի որակավորում չունի, որպեսզի իր հրապարակման համար ներկայացված փաստաթղթի օրինականությունը ստուգի․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Մարտի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հայկ Աղաքարյանը մերժել է Սարիկ Մինասյանի հայցն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Դատարանի վճիռը երեկ տեղադրվեց դատական տեղեկատվական համակարգում։

Դատարանից հայցվորը խնդրել էր պատասխանող Արտյոմ Ղուկասյանին պարտավորեցնել հերքել hայցվոր Սարիկ Մինասյանի վերաբերյալ www.aravot.am լրատվական կայքում 07.03.2025թ. եւ 08.03.2025թ. հրապարակված հոդվածներում նրա կողմից կատարված արտահայտություններում զրպարտություն համարվող փաստացի տվյալները, մասնավորապես, որ Սարիկ Մինասյանի ՀՀԿ անդամ հանդիսանալու, վերջինիս կողմից ՀՀԿ-ին անդամագրվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու վերաբերյալ, որոնք ըստ հայցվորի չէին համապատասխանում իրականությանը եւ զրպարտում են Սարիկ Մինասյանին։ Մինասյանը պնդում էր, որ «երբեւէ չի հանդիսացել ՀՀԿ անդամ, հրապարակված դիմումը եւ անձնական թերթիկը չեն համապատասխանում իրականությանը եւ չեն ներկայացվել Սարիկ Մինասյանի կողմից»։ Դատարանի 03.09.2025թ. որոշումներով սույն քաղաքացիական գործով նշանակվել էր դատաձեռագրաբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության Փորձագիտական Կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության փորձագետներին, իսկ փորձաքննություն նշանակված լինելու հիմքով քաղաքացիական գործի վարույթը կասեցվեց՝ մինչեւ դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության ստանալը:

21.11.2025թ. թիվ 1464250101 եզրակացությունը դատարանում ստացվեց 26.11.2025թ.-ին գհաստատվել էր, որ ստորագրությունը Մինասյանինն է։

Մեր լրատվամիջոցը գրավոր դիրքորոշումն էր ուղարկել դատարան, հայտնել, որ՝ «լրատվամիջոցը չի բավարարվել ասվածով, խնդրել է հիմնավորել խոսքը՝ չմոռանալով որոշակի անձնական տվյալների սահմանափակման մասին: Երկու փաստաթղթերում էլ՝ անձնական թերթիկում ու անդամագրվելու մասին դիմումում, իրենց կողմից «փակվել» են նրա անձնական տվյալները՝ տան հասցեն, հեռախոսահամարը, նաեւ անձնագրի համարը: Լրագրողը քննիչի կամ հետաքննիչի որակավորում չունի, որպեսզի իր հրապարակման համար ներկայացված փաստաթղթի օրինականությունը ստուգի, մանավանդ այնպիսի մեկից, ով տվյալ կառույցի պատասխանատուներից մեկն է եղել: Վիճարկվող հոդվածներում կան հավասարապես ՏԻՄ ընտրարշավի դուրս եկած երկու կողմերի՝ Սարիկ Մինասյանի եւ Արտյոմ Ղուկասյանի, ասածները, հայտարարությունները: Լրատվամիջոցը կողմերի համար եղել է իրենց տեսակետներն արտահայտելու հարթակ»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր