9791 դիտում
10:32 10-09-2014
Երևանի ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները կարողացան կանխել կնոջ ինքնասպանությունը
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ մի կին անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ կառավարման կենտրոնից ռադիոկապով կամրջի մոտ ծառայություն կատարող կարգախմբերին հրահանգվել է, որպեսզի նրանք շտապ մոտենան կամրջին:
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Սուրեն Ջաբաղյանն ու տեսուչ Էդիկ Մկրտչյանը քաղաքացիների օգնությամբ մոտ 10 րոպե բանակցել են այդ կնոջ հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, սակայն, ականատեսների պատմելով, նա անընդհատ պնդում էր, որ այդպես է որոշել. «Չեմ ուզում ապրել, իմ որոշումը վերջնական ա, պետք ա ցած նետվեմ»:
Բարեբախտաբար ՃՈ աշխատակիցներն ու քաղաքացիները կարողացել են նրան բռնել և դուրս բերել կամրջի վտանգավոր եզրագծից: Կնոջը տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կինը միայն հայտնել է, որ իր անուն-ազգանունը՝ Արմինե Մարգարյան:
Նմանատիպ նյութեր
42669 դիտում
13:43 09-11-2017
Երևանում ոստիկաններն ու քաղաքացիները կանխել են 25-ամյա աղջկա ինքնասպանությունը, նա անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը
44260 դիտում
20:08 13-03-2018
Երևանում ոստիկանները կանխել են 51–ամյա կնոջ ինքնասպանությունը. ըստ կնոջ՝ պատճառը տնօրենն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1897 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)