36928 դիտում
10:07 27-12-2016
Երևանում հրշեջ-փրկարարներն ու փրկարար հոգեբանը հերթական անգամ կարողացան կանխել 39-ամյա տղամարդու ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի վրա մի քաղաքացի փորձում է ինքնասպանություն գործել նետվելու միջոցով։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար, փրկարար ծառայության ավագ Սահակյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև 1-03 շտապօգնության, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները։ Տեղում էին նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Լևոն Շահինյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ Երևանի բնակիչ, 39-ամյա Արման Բաղդասարյանը, ով առողջական խնդիրներ ունի և գտնվում է սոցիալական ծանր պայմաններում, այլ ելք չունենալով՝ փորձում է դիմել ծայրահեղ այդ քայլին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հերթական անգամ ԱԻՆ ՓԾ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանը կարողացավ հոգեբանական օգնություն ցուցաբարել քաղաքացուն, ով հրաժարվեց ինքնասպանություն գործելուց։
Արդեն տեղում շտապօգնության բժիշկները Ա. Բաղդասարյանին ցուցաբերեցին բուժօգնություն, որից հետո նրան տեղափոխեցին ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
39935 դիտում
21:26 06-08-2017
Արտակարգ դեպք Երևանում. Փրկարարներն ու փրկարար հոգեբանը կանխել են 68-ամյա կնոջ ինքնասպանությունը