Ավտովթար՝ Երևանում. բախվել են ծայրահեղ ծանր վիճակում գտնող հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. դեպքի վայր են ժամանել ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատարն ու Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Ադոնցի փողոցում բախվել են Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Nissan» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Հարությունյանը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին որ շտապօգնությունը միացրած է եղել լուսաձայնային ազդանշանները և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին տեղափոխում էր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։