Մասիսի աղբավայրը մի իսկական պատուհաս է դարձել հարյուր հազարավոր բնակիչների գլխին. նրանք դիմում են այն «վայ» դատավորին, ով գտել է, որ աղբավայրը չպետք է փակվի՝ ասելով. «Մենք ցանկանում ենք՝ էդ ծխի ու կրակի մեջ նա իր ընդմիջումն անի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Տևական ժամանակ է՝ Մասիս քաղաքի և դրան հարակից գյուղերի, ինչպես նաև Երևան քաղաքի Էրեբունի զանգվածի, Նուբարաշեն վարչական շրջանի հազարավոր բնակիչներ ուզում են հասկանալ, թե վերջապես երբ է Մասիսի տարածքում գոյություն ունեցող աղբավայրը վերացվելու։
Արդեն երկար ու ձիգ տարիներ է՝ այդ աղբավայրը, որի տարածքը Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը վարձակալական հիմունքներով տվել է իր ազգականին, ու այդ օրվանից երբ այդ հատվածում սկսեց շահագործվել աղբավայրը, ամբողջ Մասիսի քաղաքում, Մասիսին հարակից գյուղերում, անգամ Արտաշատ քաղաքում, Երևանի Էրեբունի զանգվածում ու Նուբարաշեն վարչական շրջանում մարդիկ շնչում են այդ վտանգավոր ու թունավոր ծուխը։
Քամին Մասիսի աղբավայրից դուրս եկած ծուխը հասցնում է այդ վայրեր։
Բնակիչները բազմաթիվ անգամներ դիմել են պատկան մարմիններին՝ խնդրելով, որպեսզի վերացնեն այդ անտանելի աղբավայրը, սակայն ոչ մի դրական արդյունք։ Բազմաթիվ անգամներ աղբավայրում առաջացած հրդեհն իր սև գործն է արել հարյուր հազարավոր բնակիչների նկատմամբ։ Կրակի դեմ անգամ օրերով ու շաբաթներով պայքարել են դեռ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր երջանկահիշատակ Արմեն Երիցյանը, ԱԻՆ նախկին նախարար, գեներալ-մայոր Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, Փրկարար ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, Մասիսի նախկին քաղաքապե Դավիթ Համբարձումյանն՝ իր ողջ աշխատակազմով, հիմա արդեն Մասիսի ներկայիս քաղաքապետ Նորայր Հակոբյանը, հարյուրավոր հրշեջներ Մասիսից, Արտաշատից, Արարատից, Վեդիից, Երևանի հրշեջ-փրկարարներ, ու ամեն անգամ այդ մարդկանց հաջողվել է կրակի դաժան լեզուների դեմ պայքարում հաղթող դուրս գալ։ Բայց միևնույն է, աղբավայրը շարունակում է իր սև գործն անել։
Բնակիչներն անգամ նշում էին, որ ցանկանում են դիմել ամենակտրուկ միջոցների՝ ընդհուպ փակելով Երևան-Երասխ ավտոճանապարհը, սակայն այդ քայլին չեն դիմել, որովհետև հավատացել են Մասիսի նախկին քաղաքապետ Դ. Համբարձումյանին, ներկայիս քաղաքապետ Ն. Հակոբյանին, ովքեր անում են ամեն ինչ, որպեսզի հարցը լուծվի ի շահ ազգաբնակչության։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույնիսկ Մասիսի քաղաքապետարանը վարձակալության մասին պայմանագիրը չեղյալ համարելու համար դիմել է դատարան և ի զարմանս հարյուր հազարավոր բնակիչների, դատարանը չի բավարարել Մասիսի քաղաքապետարանի խնդրանքը, ինչից հետո հիմա քաղաքապետարանը պատրաստվում է բողոքարկել որոշումը։
Ինչպես նշում էին բնակիչները, դատավորը եթե որոշումը կայացնելուց առաջ գոնե մեկ րոպեով ժամաներ աղբավայր, ինքը նույնպես ոչ միայն կմիանար այդ հարյուր հազարավոր բնակիչների արդարացի պահանջին, այլ նաև գուցե ինքն էլ կոչ-խնդրամքով դիմեր բնապահպան կազմակերպություններին, որպեսզի նրանք նույնպես պայքարեն աղբավայրի փակման դեմ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ ապրիլի 9-ին էլ աղբավայրում տիրում է գարշահոտ վիճակ, կրակը շարունակում է իր սև գործն անել, իսկ ուժեղ քամու ժամանակ եղել են դեպքեր, որ Մասիսի քաղաքն ու հարակից գյուղերը ու Արտաշատ քաղաքը պատված են եղել թունավոր ու վտանգավոր ծխով, նույնիսկ տեսանելիության խնդիր է եղել։
Բնակիչները խնդրանքով դիմում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Շրջակա միջավայրի նախարար Դավիթ Համբարձումյանին, ինչպես նաև իրենց խոսքն էին ուղղում աղբավայրը չփակելու որոշումը կայացրած «վայ» դատավորին՝ ասելով. «Բան չենք ցանկանում, թող էս ծխի ու կրակի պայմաններում նա իր ընդմիջումն անի»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2022 թ․ ապրիլի 4-ին Մասիս քաղաքի ու հարակից մի քանի գյուղերի բնակիչներ նորից հայտնվել էին անելանելի վիճակում:
Մասիսի հանրահայտ աղբավայրում խոշոր հրդեհ էր բռնկվել և կրակն ու ծուխը տեսանելի էին անգամ մի քանի կիլոմետրից:
Օպերատիվորեն ժամանել էին Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն ու ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2021 թ․ մայիսի 23-ին, ավելի քանի 16 ժամ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Մասիսի, Արտաշատի և Երևանի մի քանի հրշեջ-փրկարարների ջոկատներից ժամանած մարտական հաշվարկներ պայքարում էին նախօրեից Մասիս քաղաքի հարևանությամբ գործող մոտ 4 հեկտար տարածքով աղբավայրում ծագած հրդեհի դեմ:
Կրակն ու ծուխը տեսանելի էին անգամ Երևանից, ու առանց ընդմիջման, ողջ գիշեր, հրշեջները աղբավայրի աշխատակիցների հետ աշխատում են:
Տեղում էին Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ու Փրկարար Ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:
Հրշեջների աշխատանքը դժվարանում էր նաև այն հանգամանքով, որ ուժեղ քամին և հորդառատ անձրևները չէին դադարում:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։