211652_close_icon

Վայոց ձորի մարզի պարեկների և Վայքի ճանշինի օպերատիվ աշխատանքը իր արդյունքն է տվել․ ավտովթարներ տեղի չեն ունեցել․ ճանապարհներն անցանելի են․ Ջերմուկի խաչմերուկից բեռնատարները քիչ հետ կշարժվեն դեպի Սյունիք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2681 դիտում article-date 11:07 25-01-2026
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի պարեկները՝ գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, 1-ին վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի, 2-րդ վաշտի հրամանատար Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ, անցել են ուժեղացված ծառայության։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 24-ին, պարեկները ժամանակավորապես դադարեցրել են բեռնատարների տեղաշարժը դեպի Սյունիքի մարզ, քանի որ Սյունիքի մարզի որոշ ճանապարհահատվածներում ճիշտ է տեղի ճանշինները աշխատում են, սակայն ուժեղ բուքը կարճ ժամանակում նորից է փակում է ճանապարհը ձյան շերտով։ 

Վայոց ձորի պարեկները նաև ուղեկցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի «Վայքի ճանշինին», ովքեր բավականին օպերատիվ են գործել ու իրենց ենթակայության տակ գտնվող ճանապարհներից ոչ միայն հեռացրել են ձյունը, այլ նաև մերկասառույց հատվածներում կատարել ե աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։

Այսօր արդեն մեկ ժամ անց բեռնատարների շարժը դեպի Սյունիքի մարզ կվերականգնվի, եթե հեթական անգամ եղանակը անակնկալներ չմատուցի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը ամբողջությամբ մինչև Սյունիքի «Զանգեր» երթևեկելի է, չկան անգամ մերկասառույցներ ու ոլորանապտույտ հատվածներում, որտեղ ինչպես ժողովուրդն է ասում «արև չի կպնում», շնորհիվ «Վայքի ճանշինի» աշխատակիցների և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների ամբողջությամբ բաց է և երթևեկության համար ոչ մի խոչընդոտ չկա։ 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր