211652_close_icon
views-count1048 դիտում article-date 17:38 01-01-2024

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները պատասխան հարվածներ են հասցրել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախներին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» ահաբեկչական օբյեկտներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունը նշել է, որ «Հեզբոլլահն» այսօր փորձել է օդանավ արձակել Մարուն ալ-Ռասի քաղաքացիական տարածքից՝ Իսրայելի հետ սահմանին հարող տարածքում: Սա ևս մեկ օրինակ է, երբ «Հեզբոլլահը» օգտագործում է քաղաքացիական ենթակառուցվածքն իր ահաբեկչական գործունեության համար՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը», - ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր