211652_close_icon
views-count580 դիտում article-date 20:39 30-08-2026

ՌԴ-ն պատրաստվում է լայնածավալ հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին

Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են նոր զանգվածային հարվածներ ուկրաինական էներգետիկ օբյեկտների դեմ՝ «ստացված հրահանգների համաձայն»,- կիրակի՝ օգոստոսի 30-ին, իր Telegram ալիքում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչությունը սա անվանել է «պատասխան Կիևի ռեժիմի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և Ռուսաստանի վառելիքաէներգետիկ ոլորտի վրա շարունակվող հարձակումներին»։

2026 թվականի օգոստոսի վերջին, ըստ Reuters-ի երկու աղբյուրների, Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով Ռուսաստանում բենզինի արտադրությունը նվազել է մինչև ներքին սպառման մոտավորապես 70%-ը: Արտադրությունը նվազել է մոտավորապես հուլիսի սկզբի մակարդակին, որը վառելիքային ճգնաժամի առաջին ալիքի գագաթնակետն էր։

Նմանատիպ նյութեր