Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը Աննա Վարդապետյանի ընկերուհիները չեն. դա որևէ հիմք չունի. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հերքեց, որ իր կինը՝ Աննա Հակոբյանը և դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհիներն են:
«Իհարկե, ընկերուհիներ չեն: Կարծում եմ, որ դա ընդհանրապես որևէ հիմք չունի»,- ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ միջոցառումների ժամանակ նրանք միասին են եղել, վարչապետն ասաց. «Այդ նույն տրամաբանությամբ ինչ-որ մեկը կարող է ասել, որ օրինակ, լրագրող Փայլակ Ֆահրադյանն իմ ընկերն է, որովհետեւ նույն միջոցառմանը մասնակցում է: Ես հրավիրել եմ, դուք էլ եկել եք, էդ նշանակո՞ւմ է, որ դուք իմ ընկերն եք»: