211652_close_icon
views-count529 դիտում article-date 13:02 19-11-2026

Նազելի Բաղդասարյանը ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում ընտրվել է Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում ընտրվել է Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Այդ մասին տեղեկանում ենք պատգամավորի Ֆեյսբուքի էջից։

«Շնորհակալ եմ գործընկերներին ցուցաբերած վստահության համար։

Կարևորում եմ Հայաստանի Հանրապետության ակտիվ և բովանդակային մասնակցությունը միջխորհրդարանական համագործակցության հարթակներում»,- նշված է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր