18575 դիտում
23:55 16-06-2014
Պարզվել է Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքում պարզվել է այսօր՝ հունիսի 16-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «07»-ը վարել է Լոռու մարզի Գոգարան գյուղի բնակիչ 29-ամյա Արթուր Տիգրանյանը, իսկ «06»-ը՝ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ 21-ամյա Արմեն Կիրեղյանը:
Վթարի հետևանքով «07»-ի ուղևոր, Գոգարան գյուղի բնակիչ 47-ամյա Թամարա Նիկողոսյանը, «06»-ի ուղևոր, Մեծ Պարնի գյուղի բնակիչ 50-ամյա Մամիկոն Մկրտչյանը տեղում մահացել են, իսկ «07»-ի մյուս ուղևորներ, Գոգարան գյուղի բնակիչներ 22-ամյա Մարինե Սաֆարյանը, 16-ամյա Մարիամ Տիգրանյանը, 17-ամյա Դուխիկ Սաֆարյանը և «06»-ի ուղևորներ, Մեծ Պարնի գյուղի բնակիչներ 23-ամյա Միհրան Մկրտչյանը, 37-ամյա Արմեն Ավետիսյանը և 38-ամյա Պավել Հալաջյանը, ինչպես նաև «07»-ի վարորդ Ա. Տիգրանյանն ու «06»-ի վարորդ Ա. Կիրեղյանը տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից 4 հոգի տեղափոխվել են Երևան:
Ի դեպ Սպիտակի հիվանդանոցում վիրավորների և մահացածների հարազատները ունեցել են խնդիրներ կապված էլեկտրաէներգիայի դադարեցման հետ և մինչ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կմիջամտեր, տնօրեն Արսեն Մկրտչյանը օպերատիվորեն կարողացավ կարգավորել տալ խափանված էլեկտրաէներգիան, որը մի քանի րոպեով դադարեցվել էր հիվանդանոցի դիահերձարանում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/17722/]վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հունիսի 16-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել էին ՎԱԶ 2107 մակնիշի 18 ԼՕ 965 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 10 ՍՕ 106 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մահացել էր, 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սպիտակի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս էին բերել քաղաքացիները և այնուհետև օպերատիվորեն վթարի վայր ժամանած Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատն ու շտապօգնության բժիշկները նրանց տեղափոխել էին հիվանդանոց:
Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Տեղում էին նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Սպիտակի ոստիկանության պետ Սերգո Ավետիսյանի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի Հրաչ Պողոսյանի գլխավորությամբ ում կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր Օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից մեկը 45-50 տարեկան տղամարդ էր, մյուսը՝ կին էր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)