211652_close_icon
views-count113711 դիտում article-date 22:00 04-11-2024

Տեսախցիկն արձանագրել է Ուշիի ոլորաններում «Range Rover»-ի և «ՎԱԶ 2107»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պահը․ զոհերի թիվը դարձել է 2. պարզվել է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել է։ 

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մխեյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է վարորդների, տեղում և հիվանդանոցում մահացածների ու վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Range Rover»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Շ. Սարիբեկյանը, իսկ «ՎԱԶ 2107»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Կ. Սարգսյանը։

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխել Range Rover-ի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 63-ամյա Ա. Ասլանյանը, «Վազ 2107»-ի վարորդ Կ. Սարգսյանը, նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 33-ամյա Է. Թորոսյանը, 45-ամյա Ա. Լևոնյանը, իսկ «Վազ 2107»-ի ուղևորներից Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հ. Մխիթարյանը տեղում մահացել է։

Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ վիրավորներից Ա. Լևոնյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ողբերգական ավտովթարի պահը, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից։

  Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող, նոյեմբերի 4-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում՝ «Հով-Արտ» սննդի կետի հարևանությամբ բախվել էին «Range Rover» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով կար 1 զոհ, 4 վիրավոր:  

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Փրկարարներն օգտագործել էին հատուկ տեխնիկա՝ մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար:  

Մինչ փրկարարները ժամանումը՝ վիրավորներին օգնության էին հասել «Հով-Արտ» սննդի կետի աշխատակիցներն ու քաղաքացիները:  

Օպերատիվ էին գործել «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել:  

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Վթարի հետևանքով ավտոմեքենաները մասամբ հայտնվել էին ճանապարհի մեջտեղում, և մինչ պարեկների ժամանումը՝ ստեղծվել էր խցանում:  

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 189+
189+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր