211652_close_icon
views-count862 դիտում article-date 11:42 04-11-2026

«Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում երրորդ շարժասանդուղքի ապամոնտաժման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում սկսելու և ավարտելու նպատակով երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին հայտնում են Մետրոպոլիտենից։

«Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։

Երրորդ շարժասանդուղքի ապամոնտաժման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում սկսելու և ավարտելու նպատակով երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս հանգամանքով պայմանավորված՝ հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր գործող անցակետերում։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման ու համբերատարության համար»,– նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր