Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում հետաքրքիր անակնկալ է սպասվում ուղևորներին՝ հատկապես գրքասեր
Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում հետաքրքիր անակնկալ է սպասվում ուղևորներին՝ հատկապես գրքասեր․․․
Կայարանի նախասրահում «ԲԵՍԹՍԵԼԼԵՐ ԱՐՄԵՆԻԱ» գրախանութն իր նոր մասնաճյուղն է բացել։ Ուղևորներին դիմավորում են գրքերով լի դարակներ ՝ ստեղծելով ջերմ ու անսպասելի միջավայր։
Գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանի խոսքով՝ գիրքը պետք է լինի ուղեկից ամեն քայլում և հասնի յուրաքանչյուր ընթերցողի։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի աջակցությամբ, և արդեն մի քանի օր է՝ ուղևորներն ունեն ևս մի նոր ու հաճելի կանգառ՝ գրքերի մոտ։