211652_close_icon
views-count319 դիտում article-date 21:48 03-11-2026

Երևանի Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է արել․

«Կենտրոն վարչական շրջանի Խանջյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ժամը 21:00-ից 07:00-ն Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։

Նմանատիպ նյութեր