Տեղի ունեցած բռնության ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ միջադեպի մասին
Դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ այսօր ձեռնարկած միջոցառումներին։ Եթե որևէ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ պետք է լկտիանա։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կարծիք ունի այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
«Այն ժամանակ, երբ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամն ամբիոնից իրեն լկտի պահեց և ի հեճուկս հորդորների, կոչերի, խնդրանքների՝ ներողություն չխնդրեց, պարզ էր, որ սրանով էլ ավարտվելու է։
Տեղի ունեցած բռնության ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա, և, այո՛, ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները և աջակցում եմ։ Աթոռով է, թե ինչով է, համարժեք է և ճիշտ է»,– ասաց նա։