211652_close_icon
views-count496 դիտում article-date 22:13 28-10-2026

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգի վերաբերյալ քննարկում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախատեսվող փոփոխություններին, ծառայության գործունեության կատարելագործման հիմնական ուղղություններին և առկա խնդիրների լուծման հնարավորություններին։

Կարևորվել են ծառայության գործառույթների հստակեցումը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացումը։

Հայեցակարգի հետագա մշակման և աշխատանքների շարունակման նպատակով նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Նմանատիպ նյութեր