ՍԱՏՄ-ն վերացրել է «Թերեզա» արտադրամասի գործունեության կասեցումը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Ավագ Հակոբյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գ․ Նարեկացու փողոց 41 հասցեում գործող «Թերեզա» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: