Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ
ՀՀ ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզի տեսուչները վերստուգում են անցկացրել «Արա-Արեգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն ), որի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով:
Վերստուգումը ցույց է տվել, որ արտադրամասում նախկինում հայտնաբերված բոլոր թերացումները շտկվել են, տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: